Բավ է պառակտվել
11-05-2016 12:32

ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։ Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Անդրադառնալով հարցին, որ Հայաստանում ՌԴ դեսպանը նախօրեին լրագրողներին խնդրել էր ցույց տալ համապատասխան փաստաթղթերը, որոնց համաձայն՝ Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին զենք վաճառել, Աբրահամյանն ասաց. «Մենք՝ որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, տարբեր հարթակներից հայտնել ենք մեր ցանկությունը։ Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Ուղղակի հիմա մենք զբաղված ենք երկու կարեւոր գործով՝ տնտեսության զարգացում, ինչից կախված են մեր հետագա հաջողությունները, և  քայլեր ենք ձեռնարկում, որոնց մասին ես հայտարարություն կանեմ վաղը՝ Կառավարության նիստից առաջ»։