Բավ է պառակտվել
24-10-2014 18:12

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Անրի Ռենոյին՝ սերտ համագործակցության համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:


Իր հերթին Անրի Ռենոն ևս շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին՝ համատեղ աշխատանքի ու տարբեր հարցերում ցուցաբերած աջակցության համար: Դեսպանը վստահեցրել է, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամն ու մեծ սիրով կպահպանի կապերը մեր երկրի և ժողովրդի հետ: