Բավ է պառակտվել
01-06-2020 10:49

ՀՀ վարչապետը վարակվել է կորոնավիրուսով (Տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետը:
«Որևէ ախտանիշ չեմ ունեցել, պարզապես քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել»,–ասաց վարչապետը։
Գործադիրի ղեկավարը ենթադրում է՝ ինքը կարող է վարակված լինել աշխատանքային խորհրդակցություններից մեկի ժամանակ՝ սեղանին ջուր և բաժակներ դնող աշխատակցից, քանի որ մեկ անգամ նկատել և նկատողություն է արել վերջինիս աշխատանքն առանց ձեռնոցի կատարելու համար:

«Ես կռահում եմ, թե որտեղ և երբ եմ վարակվել: Վարկվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում: Համոզմունք կա, որ այդ մի դեպքի հետ է կապված: Այդ մատուցողի մոտ ևս կորոնավիրուս հաստատվել է », - ասաց Փաշինյանը:

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ մինչ ապաքինվելը շարունակելու է աշխատել կառավարական առանձնատնից, քանի որ ապահովված է կապի և աշխատանքի համար մյուս բոլոր միջոցներով:

Նշենք, որ հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 210 նոր դեպք, ապաքինվել է ևս 16 մարդ:
Արձանագրվել է մահվան 8 դեպք: Պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 194 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 139 (մայիսի 31-ին՝ 131), այլ պատճառներով՝ 55 (մայիսի 31-ին՝ 50): Մեկ օրում մահացել է 8 մարդ։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 55 է: