Բավ է պառակտվել
10-03-2015 13:50

Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով մեկնում է Քուվեյթ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Քուվեյթի վարչապետի հրավերով մարտի 11-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Քուվեյթի Պետություն: ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա Քուվեյթի Պետության էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի, խորհրդարանի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի, վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի հետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա նաեւ Քուվեյթի ներդրումային գործակալության, Առեւտրաարդյունաբերական պալատի եւ Քուվեյթի հիմնադրամի ղեկավարության հետ: Այցի շրջանակում կառավարության ղեկավարը կհանդիպի Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչներին: