Բավ է պառակտվել
09-12-2014 09:49

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարին կատարած աշխատանքի համար` բարձր գնահատելով նրա անձնական ներդրումը ՀՀ–ԵԽ գործակցության խորացման գործում և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:
Իր հերթին Օլեքսանդր Պավլյուկը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամն ու սիրով կպահպանի կապերը մեր երկրի և ժողովրդի հետ:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ՀՀ-ԵԽ համագործակցության ընթացքից և մասնավորապես, 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրի արդյունքներից: Երկուստեք ընդգծվել է, որ Գործողությունների ծրագրով նախատեսված ծրագրերը հաջող իրականացվել են, և բարեփոխումների արդյունքում Հայաստանը որպես ԵԽ անդամ երկիր էական առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Կողմերը բարձր են գնահատել նաև 2013 թ. մայիս-նոյեմբեր ամիսներին ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության արդյունքները, ինչը հնարավորություն տվեց զարգացնել երկկողմ համագործակցությունը և ակտիվացնել երկխոսությունը ԵԽ անդամ երկրների հետ:
Անդրադառնալով համագործակցության առաջնահերթություններին և հեռանկարներին՝ Հովիկ Աբրահամյանը և Օլեքսանդր Պավլյուկը մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵԽ 2015-2017 թթ. Գործողությունների ծրագրի վերաբերյալ, որը ներկայում քննարկման փուլում է և հնարավորություն կտա շարունակել ընթացիկ բարեփոխումները: