Բավ է պառակտվել
26-11-2020 13:28

Պարգևավճարների ավանդույթը շարունակվում է

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից տեղեկացնում են, որ փոխվարչապետի որոշմամբ, հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգևատրմամբ կխրախուսվեն փոխվարչապետի գրասենյակի աշխատակիցները:



Փոխվարչապետի  որոշման մեջ ասված է․ «Հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգևատրմամբ խրախուսել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողներին՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածի միջոցների հաշվին՝ համաձայն հավելվածի»։

Հ․Գ
Թե ինչի համար են պարգևատրվում չի պարզաբանվում,բայց անգամ պատերազմի օրերին իշխանությունը ձևավորված ավանդույթից չի հրաժարվում:

Արմինե Գևորգյան