Բավ է պառակտվել
06-10-2016 12:06

Մենք մեր ամենօրյա աշխատանքով ազդակ ենք տալու ՀՀ քաղաքացուն. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր գործադիրի նիստում շնորհակալություն հայտենց հանրապետության ղեկավարին վստահության համար:

«Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ մենք մեր ամենօրյա աշխատանքով ազդակ ենք տալու ՀՀ քաղաքացուն, որ գնում ենք իր սպասումները բավարարելու առումով: Մեր ծրագրով մենք նշելու ենք այն քայլերը, միջոցառումները, որոնք ուղղված են մեր քաղաքացու անվտանգ ու ապահով զգալուն, արդար միջավայրում ապրելու, վաղվա օրվա նկատմամբ հավատ ունենալու և ստեղծելու հնարավորություն ապահովելու ուղղությամբ: Պետք է մաքսիմալ հետադարձ կապ հաստատենք հասարակության հետ, բացատրելու ենք՝ ինչ ենք անում, ինչ նպատակ ունենք, լսելու ենք իրենց ակնկալիքներն ու սպասումները: Մենք ամեն ինչ դրա համար անելու ենք: Շնորհակալ եմ վստահության և պարտավորեցնող խոսքերի համար»,- ասաց Կարեն Կարապետյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց՝ դա բերելու է նրան, որ մարտահրավերները կամաց-կամաց տեղի են տալու. «Սրանում ևս համոզված եղեք»: