Բավ է պառակտվել
27-05-2015 15:44

ՀՀ վարչապետը այցով կմեկնի Ղազախստան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Վարչապետը մայիսի 29-ին Բուրաբայում կմասնակցի ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին: Այդ մասին հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: