Բավ է պառակտվել
10-10-2013 11:57

Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետները քննարկել են Երևանի՝ Մաքսային միության հետ համագործակցության ընդլայնման հարցը

Հոկտեմբերի 9-ին, ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևի հետ: Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են Մաքսային միության հետ համագործակցության ընդլայնման հարցը:

«Քննարկվել են Մաքսային միության հետ համագործակցության հետագա ընդլայնման, ինչպես նաև առևտրատնտեսական և վառելիքա-էներգետիկ ոլորտներում փոխգործակցության հետ կապված հարցեր»,-տեղեկացնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: