Բավ է պառակտվել
22-07-2016 13:16

ՀՀ նախագահը կոչ է անում զինյալներին զենքը վայր դնել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության ծառայության հետ ունեցած խորհրդակցության ժամանակ կոչ է արել Երևանում ՊՊԾ գնդի շենքը զավթած զինյալներին զենքը վայր դնել:

«Մենք գործում ենք և գործելու ենք համբերատար: Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը և առողջությունը թանկ է մեզ համար», - հայտարարել է նախագահը: