Բավ է պառակտվել
12-05-2018 22:00

ՀՀ նախագահն ավարտել է կառավարության ձևավորումը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն շաբաթ օրը ստորագրել է մի շարք հրամանագրեր ՀՀ կառավարության կազմում նշանակումներ կատարելու մասին։

Փոխվարչապետ է նշանակվել Մհեր Գրիգորյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մանե Թանդիլյանը:

Արդարադատության նախարար է նշանակվել Արտակ Զեյնալյանը:

Առողջապահության նախարար է նշանակվել Արսեն Թորոսյանը:

Գյուղատնտեսության նախարար է նշանակվել Արթուր Խաչատրյանը:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Լևոն Վահրադյանը:

Ֆինանսների նախարար է նշանակվել Ատոմ Ջանջուղազյանը:

Արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել Հրաչյա Ռոստոմյանը:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել Արթուր Գրիգորյանը:

Մշակույթի նախարար է նշանակվել Լիլիթ Մակունցը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվել Արծվիկ Մինասյանը:

Բնապահպանության նախարար է նշանակվել Էրիկ Գրիգորյանը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար է նշանակվել Աշոտ Հակոբյանը:

Նշվում է նաև, որ Սամվել Հովհաննիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Իսկ Հունան Պողոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից: