Բավ է պառակտվել
19-12-2015 12:46

ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը մասնակցում է նաև Կասպրշչիկը

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը շարունակում են հանդիպումը Բեռնում` ԵՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի ներկայությամբ, Twitter միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։ ՀՀ նախագահի մամուլի խոսնակի փոխանցմամբ ՀՀ- և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցից հետո ներս հրավիրեցին համանախագահներին և արտգործնախարարներին:

Ավելի վաղ Հակոբյանը տեղեկացրել է, որ բանակցությունները սկսվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին: Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: