Բավ է պառակտվել
06-02-2016 11:40

Էրդողանը չի կարողանում կապ հաստատել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապարդյուն փորձում է հեռախոսային կապ հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 
«Հունվարի 29-ին Ռուսաստանը հերթական անգամ խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Դրանից հետո նախագահ Էրդողանը փորձում է հեռախոսով կապվել Վլադիմիր Պուտինի հետ, ինչին ռուսական կողմը չի արձագանքում»,- նշել է Քալընը: 
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ՌԴ-ին պատկանող Սու-34 ինքնաթիռը խախտել է երկրի օդային տարածքը: ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածքի ոչ մի խախտում չի եղել։