Բավ է պառակտվել
31-05-2021 18:03

ԱԳՆ մամլո քարտուղարը հեռացել է զբաղեցրած պաշտոնից

Աննա Նաղդալյանը հայտնել է, որ վայր է դնում Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի պարտականությունները։

«Տեղեկացնեմ, որ այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար»,- գրել է Նաղդալյանը ֆեյսբուքի իր էջում:

Նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ԱԳ նախկին նախարարներ Արա Այվազյանին (հրաժարական է տվել 2021թ․ մայիսի 27-ին) և Զոհրաբ Մնացականյանին (զբաղեցրել է նախարարի պաշտոնը 2018թ․ մայիսի 18-ից 2020թ․ նոյեմբերի 16-ը)՝ ցուցաբերած վստահության համար, նշելով որ իր համար մեծ պատիվ էր աշխատել նման փորձառու և հայրենասեր դիվանագետների հետ:
«Հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքս դիվանագիտական ծառայությունում»,- գրել է նա, հավելելով, որ ԱԳՆ գործունեության վերաբերյալ մեկնաբանությունների և այլ հարցերի համար կարելի է դիմել էլեկտրոնային հասցեով: