Բավ է պառակտվել
18-05-2015 13:23

Պեսկովը պատմել է Պուտին-Քերի հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման արդյունքների մասին: Պեսկովն ասել է, որ նրանք պայմանավորվել են աշխատանքային ռեժիմում սերտ երկխոսության մասին:  «Երբ Պուտինն անցյալ շաբաթ Սոչիում ընդունեց նախարար Լավրովին և պետքարտուղար Քերիին, իրոք, խոսվել է ավելի սերտ երկխոսության, տարբեր մակարդակներում կարծիքների փոխանակման մասին»,-ասել է Պեսկովը: Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինն ու Քերին քննարկել են պատժամիջոցների թեման՝ «ԱՄՆ-ի պահանջով»: