Բավ է պառակտվել
16-02-2023 23:06

Հայաստանի նախագահը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են ուղիղ թռիչքների ներդրման հարցը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալի հետ քննարկել է երկու երկրների միջև ուղիղ թռիչքների ներդրման հարցը։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության առավել մեծ ներուժ ունեցող ծրագրերն ու նախաձեռնությունները: Հանրապետության նախագահն իր խոսքում շեշտել է, որ Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր և իր ուրույն տեղն ունեցող գործընկեր է, որի հետ փոխգործակցությունը խորացման մեծ պոտենցիալ ունի բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության և տնտեսության և այլ ոլորտներում:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է քաղաքական բարձր մակարդակի երկխոսության զարգացման և բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Դևալն ավարտում է իր դիվանագիտական ​​առաքելությունը Հայաստանում։