Բավ է պառակտվել
31-05-2022 22:04

Հայաստանի նախագահը և Վրաստանի վարչապետը տեսնում են հնարավորինս շուտ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում երեքշաբթի օրը հանդիպել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, հայտնում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել պատմական ամուր հենքի վրա խարսխված միջպետական համագործակցությունը նոր ուղղություններով համալրելուն վերաբերող հարցերի։
Կարևորվել է Հայաստանի և Վրաստանի տարբեր գերատեսչությունների միջև սերտ փոխգործակցությունն ու շփումների ակտիվացումը։ Ընդգծվել է հնարավորինս շուտ տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունն՝ ի բարօրություն երկու երկների ժողովուրդների։
Կողմերը անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, տարածաշրջանում ինչպես նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին: