Բավ է պառակտվել
03-10-2016 12:23

Վիգեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար

ՀՀ նախագահի հրամանագրով` Վիգեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
ՀՀ Նախագահի մեկ այլ՝ ՆՀ- 1066-Ա հրամանով, Վիգեն Սարգսյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Վիգեն Ալեքսանդրի Սարգսյան
Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1975թ. մայիսի 10-ին:

Մասնագիտական գործունեություն

2011թ. հոկտեմբերի 17-ից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար
2009.01 – 2011.10
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2003.03 – 2009.01
Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական
2000 – 2003
Ծառայություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում
1995.10 – 1998.08
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական, խորհրդական (1998)

Կրթություն

1998-2000, Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոս
Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչեր դպրոց, Թաֆթս և Հարվարդի համալսարաններ (միջազգային իրավունք և միջազգային անվտանգություն մասնագիտությամբ)
1992-1999
Դիպլոմ (1997) և միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան (1999),
Երևանի պետական համալսարան
• Դիվանագիտության պատմություն,
• միջազգային հարաբերություններ
1992-1996, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ Նախագահին առընթեր
Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիա
• Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում
• Մասնագիտացում` անձնակազմի կառավարում

Պարգևներ

•«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2015)
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2013)
• Ֆրանսիայի Արժանիքների շքանշան (2008)
• Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալ (2008)
• Մովսես Խորենացու մեդալ (2007)
• Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շնորհակալագիր և մեդալ (2007)

Այլ գործունեություն

· Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի խորհրդի նախագահ
· «Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ

Ամուսնացած է, ունի երեք դուստր: