Բավ է պառակտվել
06-02-2020 19:55

Հայաստանի նախագահը չի ստորագրել բանկային գաղտնիքի մասին օրենքի աղմկահարույց լրացումները և դիմել է ՍԴ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը սահմանադրականության տեսակետոից խնդրահարույց է համարել “Քրեական դատավարության” օրենսգրքում և “Բանկային գաղտնիքի մասին” օրենքում ԱԺ ընդունած լրացումներն։ Այս մասին տեղեկացրել է նախագահի մամլո ծառայությունը։

“Նախագահը չի ստորագրել այդ օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով”,- ասվել է հաղորդագրությունում:

2020թ հունվարի 22-ին Հայաստանի Ազգային ժողովը հաստատել է “Քրեական դատավարության” օրենսգրքում և “Բանկային գաղտնիքի մասին” օրենքում լրացումները, որոնցով վերացվում են բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման սահմանափակումները։

Մասնավորապես, եթե նախկինում հնարավոր էր ստանալ միայն կասկածյալ և մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալներն, ապա լրացումները վերացրել են այդ սահմանափակումները։ Միաժամանակ նախատեսվել են երաշխիքների և սահմանափակումների կոնկրետ մեխանիզմներ։ Այսպես, խստացվել են պահանջները ներկայացվող միջնորդությունների նկատմամբ (տեղեկատվությանը հասանելիություն ստանալու՝ - խմբ.), ինչպես նաև սահմանվել է երաշխիք դատախազության կողմից վերահսկողության տեսքով, ընդհուպ մինչև այն, որ նման միջնորդությունները պետք է հաստատվեն գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի կողմից։