Բավ է պառակտվել
12-04-2021 10:48

Հայաստանի նախագահը չի ստորագրել Դատական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը և դիմել է ՍԴ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ առաջարկվող փոփոխություններն իրավիճակային բնույթի են։

Հայաստանի նաժագահ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Դատական օրենսգրքում փոփոխությունների փաթեթեը և ուղարկել է դրանք Սահմանադրական դատարան։

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը քննարկել է առաջարկվող փոփոխությունները փորձագետների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների, արդարադատության նախարարի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Ծանոթանալով շահագրգիռ կողմերի կարծիքներին՝ նախագահը որոշել է, դատական բարեփոխումները պետք է կատարվեն համակարգային ձեւով՝ միջաղգային փորձի, փորձագիտական գնահատականի և զարգացման ռազմավարության հիման վրա, որն ապահովում է հրատապ խնդիրների լուծում։

Նախագահը եկել է եզրահանգման, որ օրենքն առերևույթ հակասում է Սահմանադրությանը, հետևաբար հարցը պետք է ուղարկվի ՍԴ։

«Օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են և առերևույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին և պահանջներին համապատասխանելու տեսանկյունից»,– նշել է Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանը փետրվարի սկզբին ընդունեց կառավարության ներկայացրած Դատական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը։

Օրենքը նախատեսում է նախաքննության վարույթի որոշակի մասնագիտուցում մտցնել քրեական գործերով զբաղվող դատավորների շրջանում։ Այս դատավորները գործերը կդիտարկեն նախքան ըստ էության քննելը։ Նրանք նաև կդիտարկեն օպերատիվ-որոնողական աշխատանքներ իրականացնելու, մասնավորապես՝ խուզարկում անցկացնելու համար թույլտվություն ստանալու դիմումները:

Ավելի վաղ ընդդիմադիր ուժերը հայտարարել էին, որ այս փոփոխությունների միջոցով Հայաստանի իշխանությունները փորձում են փոքրացնել դատական համակարգի անկախությունը և համակարգում ընդգրկել «հարմար» դատավորներ, որոնք որոշում կկայացնեն ձերբակալությունների մասին: