Բավ է պառակտվել
11-03-2021 16:28

Հայաստանի նախագահը չի ստորագրել Արտակ Դավթյանին ՀՀ ԳՇ պետ նշանակելու Փաշինկանի միջնորդությունը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Արտակ Դավթյանին ՀՀ ԳՇ պետ նշանակելու Փաշինկանի միջնորդությունը։

«Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունն»,- ասվում է նախագահի մամլո քարտուղարության հայտարարությունում։

Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին նշանակել է ԶՈւ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Մարտի 10-ի առավոտյան Փաշինյանը հայտնել է, որ «ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանի նախագահը դիմել է ՍԴ խնդրանքով որոշել «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի Սահմանադրության հետ համապատասխանության հարցը, որի հիման վրա Փաշինյանն ազատել է պաշտոնից ԶՈւ ԳՇ պետին։

Չնայած քաղաքական գործիչների, մտավորականության ներկայացուցիչների, փաստաբանների, հասարակական գերծիչների բազմաթիվ կոչերին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը օրենքով սահմանված ժամկետում (մինչև 2021թ․ մարտի 9-ը ներառյալ)
չդիմեց Սահմանադրական դատարան խնդրանքով ճանաչել Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից ազատելու Նիկոլ Փաշինյանի հրամանն անհամապատասխան երկրի Հիմնական օրենքին։ Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ վերջնաժամկետ սահմանված չի եղել։