Բավ է պառակտվել
26-10-2016 06:50

ՀՀ նախագահը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր է քննարկել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և առկա խնդիրներին վերաբերող հարցեր:

«Համանախագահները ՀՀ նախահագին ներկայացրել են այցի առաքելության շրջանակներում մինչ այս Բաքվում և Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդյունքները», – նշվում է հաղորդագրության մեջ։

Կարևորվել է բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: