Բավ է պառակտվել
18-09-2022 19:28

Հայաստանի նախագահը հայտնվել է սկանդալի կենտրոնում, լուսանկարվելով Եղիսաբեթ 2-րդի դագաղի մոտ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը հայտնվել է սկանդալի կենտրոնում, լուսանկարվելով Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի դագաղի մոտ՝ հակասելով արարողակարգին։

Ինչպես նշում է The Sun-ը, նրան հեռախոսով լուսանկարել է օգնականներից մեկը, երբ նա մոտեցել է Եղիսաբեթ 2-րդի դագաղին։ Հրատարակությունը գրում է, որ բրիտանացիները վրդովված են նրանով, որ նախագահը զրուցում էր ու ծիծաղում։ Նշվում է, որ սա ընդունված կանոնների խախտման առաջին նման դեպքն է։

Daily Mail-ը հայտնում է նաև, որ Հայաստանի նախագահը քննադատության է ենթարկվել թագուհու հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար՝ լուսանկարվելով և օգնականի հետ զրուցելով։

Եղիսաբեթ 2-րդը մահացել է Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում սեպտեմբերի 8-ին 96 տարեկան հասակում, որից հետո նրա մարմինը տեղափոխվել է Լոնդոն՝ Էդինբուրգում կանգառով: Նա բրիտանական պատմության մեջ ամենաերկարն է գահակալել՝ 70 տարի և յոթ ամիս: Նոր միապետ է դարձել նրա ավագ որդին՝ 73-ամյա Չարլզը, ով ընդունել է Կառլոս 3-րդI անունը։ VIP անձանց, այդ թվում՝ բրիտանացի պատգամավորների և օտարերկրյա առաջնորդների համար պալատի առանձին մուտք է բացված, մնացածները պետք է մինչև 14 ժամ հերթ կանգնեն։