25-08-2022 11:00 Հայաստանի նախագահը հետ է կանչել Ռուբեն Սադոյանին Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից և նշանակել Աշոտ Սմբատյանին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուբեն Սադոյանը հետ է կանչվել Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից։ Մեկ այլ հրամանագրով, վարչապետի առաջարկությամբ՝ Վրաստանում ՀՀ դեսպան է նշանակվել Աշոտ Սմբատյանը։