Բավ է պառակտվել
07-03-2017 10:56

ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 7-ին, պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա. Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:
«Այցի շրջանակներում Սարգսյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Ֆրանսուա Օլանդի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով կստորագրվեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Փարիզում նախատեսված են նախագահի հանդիպումները Ֆրանսիայի գործարար շրջանակների, Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Սարգսյանը կլինի նաև Լիոնում, և հանդիպում կունենա տեղի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ: