Բավ է պառակտվել
20-10-2016 11:10

ՀՀ նախագահը մեկնել է Նիդեռլանդներ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Նիդեռլանդների Թագավորություն, հայտնում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։ Սարգսյանը Նիդեռլանդներում կմասնակցի հոկտեմբերի 20-ին Մաաստրիխտում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: 
Գագաթնաժողովին հրավիրված են` Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները: