Բավ է պառակտվել
26-11-2016 14:47

Սերժ Սարգսյանը վերընտրվել է ՀՀԿ նախագահ

ՀՀԿ 16-րդ համագումարում Սերժ Սարգսյանը վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում:

Նա եղել է այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն, ինչի համար քվեարկությունը կազմակերպվել է բաց:

ՀՀԿ համագումարի ընթացքում հաստատվել են նաեւ կուսակցության վերստուգիչ մարմնի հաշվետվությունն ու ծրագրում, ինչպես նաեւ կանոնադրությունում կատարված փոփոխություններն ու լրացումները:

ՀՀԿ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ Սերժ Սարգսյանն ասել է, որ «մտնում ենք պատասխանատու ժամանակ», բայց նշել, որ այդ փուլում ունեն կուռ թիմ: