Բավ է պառակտվել
19-04-2020 14:28

Հայաստանի նախագահը ստորագրել է Դատական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրենքն

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Դատական օրենսգրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը և ներկայացրել իր մտորումները, տեղեկացրել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը։

“Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք” սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին” օրենքը և 13 հարակից օրենքներն Ազգային ժողովի կողմից նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ․մարտի 30-ին:

Կառավարության կողմից նախաձեռնած օրենքները կոչված են բարձրացնել հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավերությունը։ Այս համատեքստում օրենքների ընդունումն ու կիրարկումը պետք է ապահովի դատական համակարգի անկախության բարձրացումը, ինչպես դա ամրագրված է Սահմանադրությամբ։ Հետևաբար, օրենքները նույնպես պետք է ուղղված լինեն դատական համակարգի դերի բարձրացմանը, արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացմանն, ինչպես նաև դատավորների անկախության և անձեռնմխելիության սկզբունքների պահպանմանը։ Պետք է բացառվեն դատավորների նկատմամբ անհիմն քրեական հետապնդումների որևէ իրավական հնարավորությունը կամ նրանց իրավունքների անհարկի սահմանափակումները։ Կարևոր է նաև, որ օրենքների կիրառման արդյունքում բարձրանա դատարանների հեղինակությունը և արդարադատության նկատմամբ վստահությունը։

Սարգսյանն ակնկալում է, որ օրենքներն անվերապահորեն կկիրառվեն բարձր պատասխանատվությամբ՝ բացառելով որևէ ճնշում կամ միջամտություն դատական համակարգի գործունեությանը։

Կարևոր է նաև, որ “Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին” օրենքով սահմանվող իրավիճակային հայտարարագրեր ներկայացնելու պահանջը լինի հիմնավոր և կիրառվի միայն որպես բացառիկ միջոց: Իրավիճակային հայտարարագրեր ներկայացնող անձանց շրջանակը պետք է որոշվի ողջամտորեն, պահանջվող տեղեկատվության ծավալը պետք է լինի անհրաժեշտ և համաչափ՝ հաշվի առնելով մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքն, անձնական տվյալների պաշտպանության սահմանադրական պահանջները: Ակնկալվում է նաև, որ օրենքի կիրառման ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործելակերպը լինի կանխատեսելի, օրենքով սահմանված հստակ չափանիշներին և սկզբունքներին համապատասխան։

Հանձնաժողովը պետք է երաշխավորի, որ օրենքը տարածվի նաև գործնականում պաշտոնատար անձանց հետ շփումներ չունեցող հայկական սփյուռքի, օտարերկրյա քաղաքացիների, երկակի քաղաքացիություն կամ կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց, ոչ ռեզիդենտ հարկատուների կամ բացառապես այլ երկրներում գործող հարկատուների և նրանց հարազատների վրա;

Հարկ է հաշվի առնել, որ անձնական տվյալների պաշտպանությունը, գործարկատիրական և մասնագիտական գործունեության մասին տեղեկավությունն, ինչպես նաև բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվության պաշտպանությունը առաձնակի զգայուն է հանրության և, մասնավորապես՝ բիզնես շրջանների համար։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավիճակային հայտարարգրեր ներկայացնող անձանց շրջանակը բավականին լայն է, օրենքի կիրարկման ընթացքում պետք է հետևել, որ անձանց մասին հասանելի տեղեկատվությունը չօգտագործվի չօգտագործվի ի վնաս նրանց, մասնավորապես ներդրողների և գործարարների համար չհանգեցնի անհավասար մրցակցության: Անհրաժեշտ է նաև բացառել հնարավոր այլ բացասական ազդեցությունները և ռիսկերը:

Նախագահի աշխատակազմն օրենքների նախագծերի վերաբերյալ իր նկատառումներն ու հարցադրումները քննարկել է խորհրդարանի պետական-իրավական հանձնաժողովի նախագահի և արդարադատության նախարարի հետ և ստացել լրացուցիչ պարզաբանումներ:

Հանրապետության նախագահը կիրակի օրը ստորագրել է “Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք” սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին” օրենքը և 13 հարակից օրենքները:

Կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարը՝ նախագահը միևնույն ժամանակ շեշտել է, որ օրենքները պետք է կիրառվեն Սահմանադրությամբ ամրագրված որոշակիության և համաչափության սկզբունքների պահպանմամբ: Օրենքների անբարեխիղճ կիրառումը կարող է խաթարել պետության նկատմամբ վստահությունը:

Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում նախագահն ուշադրությամբ հետևելու է օրենքների բարեխիղճ և իրավաչափ կիրառմանը։