Բավ է պառակտվել
13-03-2021 12:58

Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա խորհրդարանական երկու խմբակցությունների առաջնորդների հետ

Հայաստանի նախագահը մտադիր է քննարկումներ անցկացնել խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա խորհրդարանական երկու խմբակցությունների առաջնորդների հետ, տեղեկացնում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը։

«Իր նախաձեռնած քննարկումների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները պատրաստակամություն են հայտնել հանդիպել հանրապետության նախագահի հետ, ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը» համաձայնել է, բայց իր պայմաններով։

Ավելի վաղ նախագահի մամլո ծառայությունը տեղեկացրել էր, որ Արմեն Սարգսյանը հանդիպում կանցկացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։