Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Օրակարգում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողություններն են ու դրանց հետ կապված հարցեր, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն ասել էր, որ ՀՀ Նախագահին անմիջապես զեկուցվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում իրավիճակի լարման մասին։
«ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու ճանապարհին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին անմիջապես զեկուցվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում իրավիճակի լարման մասին: Մոտակա ժամերին Հանրապետության Նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարելու Երևանում»,- ասել էր նա։
Բավ է պառակտվել