Բավ է պառակտվել
01-11-2018 22:55

Հայաստանի նախագահը հաստատել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները 2018թ. դեկտեմբերի 9-ին նշանակելու մասին: Ինչպես տեղեկացրել են նախագահի մամլո ծառայությունից, հրամանագիրը ստորագրված է համաձայն Հայաստանի Սահմանադրության 92-րդ (Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ) և 93-րդ (Ազգային ժողովի ընտրությունների նշանակում) հոդվածների պահանջի, հաշվի առնելով իրավունքի ուժով խորհրդարանի լուծումը՝ համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի մաս 3-ի (վարչապետի ընտրություններ և նշանակում):
Ինչպես իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Հայաստանի ԿԸՀ մամլո քարտուղար Հերմինե Հարությունյանը, նոյեմբերի 2-ի արտահերթ նիստի ժամանակ ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ արտահերթ ընտրությունների ենթատեքստում հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի օրը կայացած արտահերթ նիստի ժամանակ կրկին չի ընտրել երկրի վարչապետ, և համաձայն Սահմանադրության պետք է լուծարվի:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական է տվել Ազգային ժողովը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով: Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը: Ազգային ժողովն առաջին անգամ վարչապետ չի ընտրել հոկտեմբերի 24-ին:
Համաձայն Սահմանադրության, գործող խորհրդարանն լուծումից հետո անգամ պահպանում է իր իրավասությունները մինչև նոր գումարման օրենսդրական մարմնի առաջին նստրջան հրավիրելը: