Բավ է պառակտվել
07-11-2022 10:04

Հայաստանի նախագահը ելույթ կունենա ՄԱԿ-ի կլիմայական համաժողովում

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը մեկնել է Շարմ Էլ Շեյխ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին (COP-27)։

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ համաժողովում նախատեսված են Խաչատրյանի ելույթը և երկկողմ հանդիպումներ մի շարք երկրների ղեկավարների հետ։

Այս տարի ՄԱԿ-ի կլիմայի համաժողովին մասնակցում են շուրջ 120 երկրի ղեկավար, պատվիրակների ընդհանուր թիվը մոտ 45 հազար է։