Բավ է պառակտվել
25-01-2023 13:50

Եգիպտոսի նախագահը առաջիկա օրերին կժամանի Հայաստան

Տարածաշրջանային այցի շրջանակում առաջիկա օրերին Հայաստան է ժամանելու Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին:

1lurer.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը:

«Աբդել Ֆաթահ էլ-Սիսին տարածաշրջանային այցով առաջիկա օրերին գալիս է Հայաստան»,- հայտնեց Մարգարյանը:

Հայաստան այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Հրավերը եղել է հայկական կողմից: Այս այցին նպաստել է նաև 2022 թ. նոյեմբերին ՀՀ նախագահի այցելությունը Եգիպտոս: