Բավ է պառակտվել
28-02-2015 11:33

Ֆրանսիայի նախագահը կտրուկ դատապարտել է Բորիս Նեմցովի սպանությունը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դատապարտել է ռուսաստանյան քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի «նողկալի» սպանությունը: Ֆրանսիայի առաջնորդի խոսքով Նեմցովը «ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի կրքոտ պաշտպան էր»: Ավելի վաղ հայտնի է դարձել փետրվարի 28-ի ուշ գիշերին Մոսկվայի կենտրոնում գտնվող Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության մասին: