Բավ է պառակտվել
04-12-2022 12:56

Ֆրանսիայի նախագահը հայրենակիցներին հորդորել է ձմռանը խնայել էլեկտրաէներգիան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հորդորել է իր հայրենակիցներին առանց խուճապի ընդունել իշխանությունների նախապատրաստական ​​աշխատանքները ձմռանը էլեկտրաէներգիայի խնայողության անհրաժեշտության դեպքում, շաբաթ օրը գրել է Le Figaro թերթը։

«Նորմալ է, որ կառավարությունը պատրաստվում է ծայրահեղ սցենարների, իսկապես, երբեմն նման անհավանական բաները կարող են իրականություն դառնալ»,- ասել է պետության ղեկավարը։

Միաժամանակ, ձմռանը հոսանքազրկման ռիսկերը նվազագույնի հասցնելու համար Մակրոնը Ֆրանսիայի ժողովրդին հորդորել է խնայողաբար օգտագործել այն։ «Եթե մենք բոլորս միասին կատարենք խնայողությունների պլանը, այսինքն՝ 10 տոկոսով կրճատենք սպառումը... ապա այո, նույնիսկ դեկտեմբեր և հունվար ամիսների ցրտերի ժամանակ խնդիրներ չենք ունենա»,- հավելել է նախագահը։

Նա ֆրանսիացիներին հորդորել է «խուճապի մատնվելու փոխարեն պատասխանատվություն դրսևորել»։ Երկրի ղեկավարը նաեւ հույս է հայտնել, որ ձմեռը ցուրտ չի լինի։

Միևնույն ժամանակ, Մակրոնը նշել է, որ էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումները գործիք են, որին իշխանությունները կարող են դիմել միայն որպես վերջին միջոց, քանի որ սպառումը վերահսկելու այլ, ավելի մեղմ եղանակներ ունեն։ Օրինակ՝ իշխանությունները պայմանագրերին համապատասխան կարող են նվազեցնել կամ դադարեցնել որոշ ձեռնարկությունների էլեկտրաէներգիայի մատակարարումը՝ միաժամանակ շարունակելով մատակարարել բնակելի շենքերը։

Վերջին ամիսսներին Ֆրանսիայում ակտիվորեն քննարկվում է էլեկտրաէներգիայի խնայողության հարցը, կապված դրսից, մասնավորապես՝ Ռուսաստանից էներգառեսուրսների մատակարարման հետ կապված դժվարությունների հետ։