Բավ է պառակտվել
11-10-2018 12:21

Ֆրանսիայի նախագահը ծաղիկներ է դրել Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին (լուսանկարներ)

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծաղիկներ է դրել Ծիծառնակաբերդի 1915թ․Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին Երևանում։

Ֆրանսիայի նախագահը Երևան է ժամանել մասնակցելու ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում անցնող Ֆրանկոֆոնիայի երկրների ղեկավարների գագաթնաժողովին։

Հոկտեմբերի 7-ին Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի շաբաթը, որը կտևի մինչև հոկտեմբերի 12-ը։ Գլխավոր միջացառումը՝ ՖՄԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, կկայանա հոկտեմբերի 11-ին և 12-ին։

Մակրոնը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրին, հարգանքի տուրք մատուցել անմար կրակի մոտ և եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի համալիրի հիշատակի այգում:

 

Ֆրանսիայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որտեղ ծանոթացել է ցուցանմուշներին և գրառում թողել պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Մակրոնին ուղեկցել են ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արոյանը և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

Ֆրանսիայի Ազգային ժողովը 1998թ․ մայիսի 29-ին ընդունել է Օսմանյան կայսրության կողմից 1915թ․իրականացված հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը։ Ֆրանսիայի Ազգային ժողովը 2001թ․հունվարի 18-ին միաձայն ընդունել է Ֆրանսիայի կողմից հայերի ցեղասպանության փաստի ճանաչման բանաձևը։ Բացի այդ Ֆրանսիայում առաջ է քաշվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախաձեռնությունը։

1915թ․ հայերի ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար ժխտում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի մասսայական ոչնչացման մեղադրանքները և շատ ցավագին է արձագանքում հայկական ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կոմից հնչեցվող քննադատությանը։

Հայերի ցեղասպանության փաստը ճանաչվել է շատ երկրների, մասնավորապես՝ Ուրուգվայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Լիտվայի, Գերմանիային Բունդեսթագի, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի, ԱՄՆ նահանգների մեծամասնության, ինչպես նաև Չեխիայի, Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի Բելգիայի, Ուելսի խորհրդարանների, Շվեյցարիայի Ազգային խորհրդի, Կանադայի Համայնքների պալատի և Լեհաստանի Սեյմի կողմից։