Բավ է պառակտվել
29-05-2015 13:18

Վրաստանի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին Հանրապետության օրվա կապակցությամբ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի ազգային տոնի՝ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: «Իմ և վրաց ժողովրդի անունից ցանկանում եմ սրտանց շնորհավորել Ձեզ ազգային տոնի՝ Հանրապետության Օրվա կապակցությամբ: Հայ ժողովուրդը իր պետականության պաշտպանության համար երկար ճանապարհ է անցել: Այսօր մենք տեսնում ենք դրական ուղղությամբ զարգացող երկիր: Ես խորապես համոզված եմ, որ բարեկամության հիման վրա հարյուրամյակների ընթացքում Հայաստանի և Վրաստանի Հանրապետությունների միջև հաստատված հարաբերությունները ապագայում էլավելի կզարգանան ի նպաաստ մեր երկրների և ժողովուրդների: Թույլ տվեք ինձ մաղթել ձեզ և եղբայրական հայ ժողովրդին խաղաղություն և բարեկեցություն», - նշված է Վրաստանի նախագահի շնորհավորական ուղերձում: