Բավ է պառակտվել
23-03-2021 19:55

Հայաստանի նախագահն ու վարչապետը քննարկել են արահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեքշաբթի հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացնում է նախագահի մամլո ծառայությունը։

Նրանք քննարկել են իրավիճակը երկրում, ներքաղաքական մթնոլորտի բարելավմանն ուղղված քայլերը, անդրադարձել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։

Կարևորվել է ընտրությունների ազատ և արդար կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը, այդ թվում՝ Սահմանադրության և օրենսդրական դաշտի կատարելագործման միջոցով: