Բավ է պառակտվել
19-03-2019 16:45

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է իր հրաժարականի մասին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է իր հրաժարականի մասին։ Ուղերձը հեռարձակվել է հեռուստատեսությամբ։

“Ես որոշում եմ կայացրել վայր դնել նախագահի իմ լիազորություններն”,-ասել է երկրի ղեկավարը։ Նա հավելել է, որ կմնա հանրապետության Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում (հաշվի առնելով ազգի առաջնորդի տիտղոս ունենալու հանգամանքը՝ խմբ.) և կշարունակի գլխավորել “Նուր Օթան” կուսակցությունը։

Ղազախստանի սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահի՝ ժամկետից շուտ պաշտոնից հեռանալու դեպքում նախագահի լիազորությունները մնացած ժամկետում իր վրա է վերցնում խորհրդարանի սենատի ղեկավարը։ Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Սենատի խոսնակի կողմից նախագահի լիազորություններն ընդունելու ամհնարինության դեպքում դրանք անցնում են Մեջլիսի նախագահին (այժմ դրա նախագահը Նուրլան Նիգմատուլինն է)։ Հիերարխիայում երրորդը վարչապետն է, այս պահի դրությամբ այդ պաշտոնը զբաղեցնում է Ասկեր Մամինը։

Վերջին նախագահական ընտրությունները Ղազախստանում կայացել են 2015 թվականին։ Այդ ժամանակ Նազարբաևը հաղթել է, հավաքելով ձայների 97,78 տոկոսը։ Երկրի ղեկավարի հաջորդ ընտրությունները պետք է կայանային 2020 թվականին։

Նազարբաևը հուլիսին կդառնա 79 տարեկան։ Նա ղեկավարել է երկիրը 1990 թվականի ապրիլից ի վեր (մինչև 1991 թվականի դեկտեմբերը՝ որպես Ղազախական ԽՍՀ նախագահ), իսկ մինչ այդ, շուրջ մեկ տարի եղել է Ղազախստանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարը։ Քաղաքական գործիչը իշխանության գլխին լինելու ռեկորդակիր է հետխորհրդային տարածքում։

Ղազախստանի օրենսդրությամբ Նազարբաևը օժտվել է ազգի առաջնորդի պաշտոնական տիտղոսով։ Այս կարգավիճակը նրան ցմահ տալիս է իշխանական լիազորություններ՝ անկախ նախագահական կարգավիճակից, ինչպես նաև ազատում է նրան և իր ընտանքի անդամներին քրեական հետապնդումից։