Բավ է պառակտվել
16-05-2022 12:26

Լիտվայի նախագահը կայցելի Ադրբեջան և Հայաստան, օրակարգում ԵՄ-ի հետ հարաբերությունների քննարկումն է

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան մայիսի 18-20-ը Ադրբեջան և Հայաստան այցի ընթացքում կքննարկի Անդրկովկասի երկրների և Եվրամիության հարաբերությունների հեռանկարները և միջազգային օրակարգի մի շարք այլ հարցեր։ Այս մասին երկուշաբթի հայտնել է ՏԱՍՍ-ին Լիտվայի նախագահի մամլո ծառայությունը։

«Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վահագն Խաչատուրյանի հետ Լիտվայի նախագահը կքննարկի ԵՄ-ի եւ Հայաստանի ու Ադրբեջանի համագործակցության հեռանկարները ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում»,- ասվում է հաղորդագրությունում։

Լիտվայի նախագահը նախատեսում է երկու երկրում էլ կարծիքներ փոխանակել Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության ոլորտում իրավիճակի, երկկողմ առևտրատնտեսական, այդ թվում նաև էներգետիկայի ոլորտում, համագործակցության վերաբերյալ։

Կկայանան նաև Լիտվայի նախագահի հանդիպումները Ադրբեջանի և Հայաստանի վարչապետներ Ալի Ասադովի և Նիկոլ Փաշինյանի հետ։