Բավ է պառակտվել
28-09-2013 13:22

ՀՀ նախագահը Չինաստանի ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի կապակցությամբ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։

Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 64-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, ի դեմս նրանց նաև Չինաստանի բարեկամ ժողովրդին:

Նախագահ Սերժ Սարգսյանը և դեսպան Թիան Չանչունը երկուստեք ընդգծել են, որ հայ-չինական բարձր մակարդակի հարաբերություններն ամուր հիմք են միջպետական երկկողմ կապերն առավել ամրապնդելու և փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու գործում:

Սերժ Սարգսյանը խնդրել է դեսպանին իր ջերմ շնորհավորանքն ու լավագույն բարեմաղթանքները փոխանցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին: