Բավ է պառակտվել
30-03-2015 12:22

Նախագահն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աիմդոս Բոզժիգիտովին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Բոզժիգիտովին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման ժամանակաշրջանում հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ջանքերի համար և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել նաև միջազգային կազմակերպությունների ու ինտեգրացիոն միավորումների շրջանակներում Հայաստանի և Ղազախստանի միջև փոխգործակցության մասին: Դեսպան Աիմդոս Բոզժիգիտովը երախտագիտություն է հայտնել ՀՀ Նախագահին և պետական բոլոր այն մարմիններին, որոնց հետ Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչությունը համագործակցել է իր պաշտոնավարման անցած 9 տարիներին՝ մշտապես զգալով աջակցություն և բարյացակամ վերաբերմունք: Ղազախստանի դեսպանը ևս նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունն ընթանում է փոխադարձ հարգանքի ու վստահության հիման վրա, երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչը, դեսպան Բոզժիգիտովի համոզմամբ, լուրջ հիմքեր է ստեղծում տնտեսական ոլորտում համագործակցությունն ավելի խորացնելու և զարգացնելու համար: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո, ավելի մեծ հնարավորություններ են բացվում նաև հայ-ղազախական տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար: