Բավ է պառակտվել
30-05-2015 11:02

ՀՀ նախագահը Արտաշատում կհանդիպի Գագիկ Ծառւկյանին

Մոտ օրերս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կհանդիպի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Ինչպես գրում է «Ժողովուրդ» թերթը, առաջիկա կիրակի Արտաշատում տեղի է ունենալու վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցու բացումը: Հոդվածի հեղինակների տվյալներով՝ այդ արարողությանը մասնակցելու է երկրի ողջ իշխանական կազմը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Բացի այդ արարողությանը ներկա է գտնվելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այդ տեղեկությունը հաստատել է Ծառուկյանի մամլո քարտուղար Իվետտա Տոնոյանը: