ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն է ստորագրել, որով հավանության է արժանացրել Ռուսաստանի եւ Հայաստանի զորքերի միացյալ խմբավորման ստեղծման մասին համաձայնագիրը: Այս մասին ասված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:
«Ընդունել արժանացրել Ռուսաստանի եւ Հայաստանի զորքերի միացյալ խմբավորման ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրելու մասին Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը»,- ասված է փաստաթղթում:
Դրանում նշվում է, որ Ռուսաստանի ՊՆ-ն պետք է ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ վարի հայկական կողմի հետ եւ Ռուսաստանի անունից ստորագրի համաձայնագիրը: