Բավ է պառակտվել
07-03-2016 16:46

ՌԴ և Եգիպտոսի նախագահները քննարկել են օդային հաղորդակցման հարցերը

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Աբդել Ֆաթահ աս-Սիսին քննարկել են երկրու երկրների միջև ավիահաղորդակցման վերսկսման վերաբերյալ հարցեր: 
Երկու պետությունների նախագահները եկել են համաձայնության, որ անհրաժեշտ է ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի չվերթները վերսկսվեն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Եգիպտոսի միջև չվերթները դադարեցվեցին այն բանից հետո, երբ 2015 թվականի հոկտեմբերի 31-ին Սինայի երկնքում ահաբեկչություն տեղի ունեցավ, А321 ինքնաթիռում ահաբեկիչները ռումբ պայթեցրին: Օդանավում 224 մարդ կար: Եգիպտոսի իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչություն ճանաչեցին ավիավթարից միայն երեք ամիս անց: