Բավ է պառակտվել
27-05-2016 12:00

Գրագետ խոսքը պետք է նորաձև դառնա. Պուտին

Ժամանակակից և դասական գրականության իմացությունը, ինչպես նաև գրագետ խոսքը պետք է նորաձև դառնա: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Հասարակությունը Ռուսական գրականության մեջ» համագումարի ժամանակ:
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դասական ու ժամանակակից գրականությունըմ գրագետ խոսքը դառնանա երկրի կյանքի անբաժանելի մասը»,-նշել է նա, ավելացնելով, որ դրանց պահպանման ու զարգացման համար պետք է հոգ տանի ողջ հասարակությունը:
Պուտինի կարծիքով, խնդրի լուծմանը կարելի է հասնել հետևողական աշխատանքի ու լայնածավալ ծրագրերի միջոցով, որոնք կմասնակցեն ոչ միայն շահգրգիռ պետական մարմինները, այլ բոլոր ռուսաստանցիները: