Բավ է պառակտվել
22-12-2024 11:13

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախանշել է ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հետ հարաբերությունների վերականգնման պայմանները։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հետ հարաբերությունները կարգավորելու Ռուսաստանի պատրաստակամության մասին՝ ընդգծելով, որ դա հնարավոր է միայն ազգային շահերի պահպանման դեպքում։ Այս մասին նա ասել է VGTRK-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ցանկության դեպքում կարող ես հասնել ամեն ինչի։ Մեզ համար այդ ցանկությունը երբեք չի վերացել»,- նշել է պետության ղեկավարը՝ պատասխանելով ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման հեռանկարների մասին հարցին։

Պուտինն ընդգծել է, որ միջազգային քաղաքականության մեջ ամեն ինչ կարող է փոխվել, սակայն երկրի ու նրա քաղաքացիների շահերը մնում են անփոփոխ։

«Եթե մենք տեսնում ենք, որ պայմաններ են ստեղծվում այլ երկրների հետ հարաբերություններ կառուցելու համար, մենք պատրաստ ենք դրան։ Բայց նախաձեռնությունը ոչ թե մերն է, այլ նրանցը։ Միևնույն ժամանակ, ամեն ինչ պետք է տեղի ունենա՝ չխախտելով Ռուսաստանի Դաշնության շահերը»,- հավելել է նախագահը։