Բավ է պառակտվել
02-12-2020 13:17

Ռուսաստանի նախագահը ՀԱՊԿ-ի առցանց գագաթնաժողովում ՝ Լեռնային արաբաղում տիրող իրավիճակի մասին

«Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է: Տեղակայված են ռուս խաղաղապահներ: Այժմ կարևոր է համատեղ օգնություն ցուցաբերել տուժածներին, աջակցել մարդասիրական խնդիրների լուծման հարցում: Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է մարդասիրական աշխատանքի իրականացման գործում ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի բոլոր գործընկերների ներգրավմամբ»:

նիկոլ փաշինյանի կողմից՝ «Ադրբեջանը՝ Թուրքիայի և ահաբեկչական վարձկանների օգնությամբ պատերազմ սանձազերծեց հայ ժողովրդի դեմ» նախադասությունն արտաբերելիս փչացավ ՀՀ վարչապետի խոսափողը:

«Այսօր Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում շփման գծի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը այս տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման երաշխավորն է: Եվ այս առումով ես կցանկանայի նշել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բացառիկ դերը Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու գործում», - ասաց փաշինյանը:

«Նախ, դա ռազմագերիների և պատանդների, այլ գերեվարվածների, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման և անհայտ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրն է: Սրանք հրատապ հարցեր են: Հայկական կողմը պատրաստ է ակտիվացնել իր գործողություններն՝ այս գործընթացն արագացնելու և դրա արդյունավետությունը բարձրացնելու համար», - շեշտեց փաշինյանը:

Երկրորդ խնդիրն է ստեղծել պայմաններ արցախցիների իրենց տներ վերադառնալու համար, վերականգնել բնականոն կյանքը Լեռնային Ղարաբաղում: «Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց վտանգ չի սպառնում և կարող են շարունակել ապրել իրենց հողի վրա», - ասաց ՀՀ կառավարության ղեկավարը:

Երրորդ հրատապ խնդիրն, ըստ փաշինյանի, տրանսպորտային հաղորդակցության անվտանգ գործունեության ապահովումն է, ցանկացած սադրանքների բացառումը և նորմալ պայմանների հաստատումը Արցախի ժողովրդի կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների գործունեության համար:

Ռուսաստանի նախագահը կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունը և անձամբ վարչապետը ցուցաբերել է անձնական խիզախություն և լուրջ պատասխանատվություն է ստանձնել Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացնելիս:

Պուտինի խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը և անձամբ կառավարության նախագահը ստիպված էին շատ դժվար, բայց Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ որոշում կայացնել․ դրանք ցավոտ էին, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ:

«Մեր խնդիրն է այժմ աջակցել ինչպես վարչապետին, այնպես էլ նրա թիմին ՝ խաղաղ կյանք հաստատելու, բոլոր որոշումներն իրականացնելու և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու համար»: