Բավ է պառակտվել
05-01-2022 22:30

Նախագահ Սարգսյանը հետ է կանչել Ռուսաստանում Հայաստանի դեսպանին և այդ պաշտոնում նշանակել Վաղարշակ Հարությունյանին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չորեքշաբթի ստորագրել է Վարդան Տողանյանին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու հրամանագիրը։

Մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը։

Վաղարշակ Հարությունյանը ազատվել է պաշտպանության նախարարի ժ․պ․ պաշտոնից 2021թ․ հուլիսի 20-ին։ Մինչ այդ՝ 2020թ․ նոյեմբերի 20-ից նա զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը։

2020թ․ օգոստոսի 18-ին Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։ 1999-2000թ․թ․ եղել է Հայաստանի պաշտպանության նախարար։ 2019թ․ օգօստոսին Հայաստանի նախագահը չեղարկել է երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Հարությունյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից զրկելու մասին 2002 թ․ հրամանագիրը։

Վարդան Տողանյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան էր նշանակվել 2017թ․ մարտին, այդ պաշտոնում փոխարինելով Օլեգ Եսայանին։