Բավ է պառակտվել
23-06-2022 12:08

ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա․ Քվինի թեկնածությունը Հայաստանում դեսպանի պաշտոնում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրել է Քրիստինա Քվինի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։

Քրիստինա Քվինը կադրային դիվանագետ է, ներկայումս ծառայում է որպես ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուկրաինայում, զբաղեցնելով այս պաշտոնը 2020 թվականի հունվարից: Մինչ այդ նա եղել է Ֆրանսիայում ԱՄՆ փոխդեսպանը, ինչպես նաև դեսպանատան տնտեսական խորհրդականը։

Հայաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Լին Թրեյսիի պաշտոնավարման ժամկետը շուտով կավարտվի։ Ան այս պաշտոնում էր նշանակվել 2019 թվականի փետրվարին: